Դեպայի գեղեցիկ գոլը «Բարսելոնայում», Ժիրուն բացել է գոլերի հաշիվը «Միլանում»
ՍպորտԿատալոնական «Բարսելոնան» Գերմանիայում ընկերական հանդիպում է անցկացրել «Շտուտգարտի» հետ ու հաղթել 3:0 հաշվով: «Բարսելոնայի» կազմում խաղի հաշիվը 21-րդ րոպեին բացել է թիմի նորեկ, հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը, որը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ:
Իտալական «Միլանը» 1:1 հաշվով է ավարտել ֆրանսիական «Նիցայի» դեմ հանդիպումը: Միլանցիների պատասխան գոլը 66-րդ րոպեին խփել է թիմի նորեկ, ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն, որը նորամուտի խաղում աչքի է ընկել դաշտ դուրս գալուց 5 րոպե անց:
Ընկերական խաղեր
«Շտուտգարտ» (Գերմանիա) – «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 0:3 (տեսանյութ)
Մեմֆիս Դեպայ, 2, Յուսուֆ Դեմիր, 36, Ռիկարդ Պուչ 73
«Նիցա» (Ֆրանսիա) – «Միլան» (Իտալիա)՝ 1:1 (տեսանյութ)
Ամին Գուիրի, 59 – Օլիյե Ժիրու, 66