Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել է Ուղիղ միացում՝ ԿԸՀ-ից


«Չպաշտպանված բիզնեսի ու չպաշտպանված սեփականության իրավունքի պայմաններում որևէ առաջընթաց չի կարող լինել». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները շարունակում են հայտարարել ներդրումային բումի հնարավորության մասին, խոսում նաև օտարերկրյա ներդրողների՝ Հայաստանում ներդրումներ անելու ցանկութան մասին։ Իսկ արդեն վերջերս հայտարարվում է ներդրումների աճի մասին, ինչին մասնագետները, սակայն, թերահավատորեն են մոտենում՝ հաշվի առնելով մի շարք ռիսկեր, որոնք դեռ առկա են Հայաստանում ու ամենևին լուծում չեն ստացել։

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Փաստի» հետ զրույցում թե՛ ներդրումների աճի, թե՛ առհասարակ ներդրումների հնարավորության առումով մի շարք ռիսկեր է մատնանշել։ Խնդիրը դիտարկելով տնտեսական իրավիճակի տեսանկյունից՝ տնտեսագետը նախ նշեց. «Մեր երկրում տնտեսական իրավիճակը չափազանց տխուր է։ Անցած տարիների ընթացքում որոշում կայացնողները շատ ցցուն ձևով ցույց տվեցին, որ չեն կարող կառավարել, չեն կարող տնտեսական հարցերը լուծել։ Այս ու շատ խնդիրներ ամենացայտուն ձևով հենց ներդրումների համատեքստում են նկատվում։ Տնտեսության մեջ հենց ներդրումային ինստիտուտն է ցույց տալիս, թե տնտեսությունը որքանով է ռիսկային։ Մեզ մոտ չափազանց մեծ ռիսկայնություն կա, ինչն առաջին հերթին պայմանավորված է հենց այս կառավարությամբ։ Սա է պատճառը, որ բազմաթիվ մարդիկ մտածում են, որ, ամենայն հավանականությամբ, իրականացվում է մի ծրագիր, որ Հայաստանում տնտեսությունը ևս, որպես այդպիսին, ընդհանրապես դադարի գոյություն ունենալ։ Այս ամենը հաշվի առնելով՝ այս մեծ ռիսկայնության պայմաններում ներդրումների մասին խոսելն առնվազն անհամեստություն է»։

Նրա խոսքով, տնտեսության մեջ ամենանուրբ ինստիտուտը ներդրումային գործունեությունն է։ «Առհասարակ, յուրաքանչյուր գործունեություն իրականացնող շահ է հետապնդում։ Բացի ներդրումային գործունեությունից, մնացած բոլորի դեպքում շահն անմիջապես կարողանում են տեսնել։ Իսկ ներդրումային գործունեություն իրականացնողները պետք է սպասեն որոշակի ժամանակահատված, ֆինանսական մեծ ռեսուրսներ ծախսեն այն ակնկալիքով, որ տարիներ հետո կարող են շահ ստանալ։ Հենց այստեղ է ծագում ռիսկը։ Ես դեռ չեմ խոսում օտարերկրյա ներդրողների մասին, այլ խոսում եմ մեր ներդրողների մասին։ Բոլորը գիտեն, որ ֆինանսական ռեսուրսները կորցնելու հավանականությունը չափազանց մեծ է։

Բազմաթիվ երկրներում, որոնց թվում ԱՄԷ-ն է, կանոնակարգվածության բարձր մակարդակ կա։ Այդ երկրներում օրենքով սահմանված մեծ երաշխիքներ են տրվում, որոնց շնորհիվ գրեթե զրոյական ռիսկայնություն կա, ինչն էլ իր հերթին զարգացում է ապահովում։ Իսկ Հայաստանում ընդհանրապես ո՛չ օրենքով, ո՛չ պետության և ո՛չ կառավարության կողմից նման երաշխիք գոյություն չունի։ Միայն այս հանգամանքները բավարար են, որ ներդրողը նման գործունեությունից առաջ մի լավ մտածի։ Ավելին ասեմ, գոյություն ունի հարձակում սեփականության իրավունքի վրա։ Իրենց իշխանությունը պահելու համար հարձակումներ են գործում առաջին հերթին այն մարդկանց նկատմամբ, որոնք գործունեություն են ծավալում ու որի արդյունքում մեր պահանջմունքներն են բավարարում։ Եթե հարձակվում են նման գործունեություն ծավալողների վրա, այդ դեպքում գործունեությունը շարունակելն անհնար է դառնում։ Հիմա մինչև անգամ պետք է զարմանալ այն մարդկանց վրա, որոնք ինչ-որ ձևով կարողանում են այսպիսի իրավիճակում գործունեություն ծավալել»,-ասաց Վ. Բոստանջյանը՝ նշելով, որ մեզ մոտ, ընդհանուր առմամբ, բիզնեսն անպաշտպան է։

«Երբ հարձակվում են մարդու եկամուտների ու գործունեության վրա, սա հենց չպաշտպանված բիզնես է կոչվում, իսկ չպաշտպանված բիզնեսի, չպաշտպանված սեփականության իրավունքի պայմաններում որևէ առաջընթաց չի կարող լինել։ Քաղաքակրթված, կանոնակարգված ու զարգացած երկրներում, ինչ էլ լինի, հասկացել են, որ սեփականության իրավունքը հարկավոր է պաշտպանել օրենքով ու Սահմանադրությամբ։ Երբ 1995 թվականին առաջին Սահմանադրությունն ընդունվեց, կար 28-րդ հոդված, որով սեփականության իրավունքը պաշտպանվում էր։ Հետագայում հանեցին այդ հոդվածը, ինչի պարագայում Հայաստանում որևէ մեկը չի կարող տալ երաշխիքներ, որ այդ սեփականությունը կպահպանվի ու կպաշտպանվի»,-հավելեց տնտեսագետը։

Վարդան Բոստանջյանն ընդգծեց, որ այս ընթացքում ընդունվել են օրենսդրական մի շարք նախաձեռնություններ, որոնք ավելի են խորացրել խնդիրը։««Բանկային գաղտնիքի մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքներ և այլն։ Ստացվում է, որ այն մարդիկ, ովքեր գործունեություն են ծավալում, չափազանց մեծ ռիսկայնության դաշտում են»,-հավելեց նա։

Անդրադառնալով տնտեսությանը՝ առկա չլուծված հարցերի, շարունակվող ճգնաժամի ու անվտանգային խնդիրների համատեքստում՝ Վ. Բոստանջյանը հավելեց. «Անորոշության պայմաններում տնտեսության վիճակը զրոյական է դառնում։ Տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներն առավել ևս անպայման որոշակիություն են ուզում։ Անորոշության պայմաններում պետք է դիմել չափազանց մեծ ռիսկերի, որոնց ճնշող մեծամասնությունը կարող է չարդարանալ։ Առհասարակ, ցանկացած երկրում, որտեղ կան մեծ անորոշություններ, առկա է սոցիալ-տնտեսական շատ բարդ ու ահավոր վիճակ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասինԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանՑորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառովԻրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ ԹրամփՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումըԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՄադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան