Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան


«Աշխատավարձերը ցածր են, թատրոնն էլ հանդիսատեսի խնդիր ունի». «Փաստ»

Մշակույթ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարզային թատրոնների մասին պատմող մեր հոդվածաշարի հաջորդ «կանգառն» է: Այս անգամ ուղղությունը՝ դեպի Լոռվա մարզ: «Վանաձորի տիկնիկային թատրոն» ՀՈԱԿ-ը ստեղծվել է 1992 թ.-ին հիմնադիր տնօրեն Սերգեյ Մելիքյանի կողմից, սկսել է գործել 1994 թ.-ից: «Թատրոնի շենքը նախկինում եղել էր ծաղկի սրահ, այն վերակառուցեցինք, դարձրեցինք թատրոն: Այդ ընթացքում պատրաստեցինք ներկայացում, 1994 թ.-ի մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, բացեցինք վարագույրը Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» ներկայացմամբ: 1994 թվականից մինչ օրս Վանաձորում գործում է տիկնիկային թատրոնը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելիքյանը:

Մինչ վերջերս նա եղել է նաև թատրոնի տնօրենը, բայց վեց ամիս առաջ թոշակի է անցել և այժմ բացառապես թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Նշում է՝ թատրոնի բացման առաջին տարիներին տիկնիկավարներից որևէ մեկն այդ մասնագիտության հետ կապ չուներ: «Ոչ ոք տիկնիկավարություն չգիտեր, ոչ մեկը տիկնիկային թատրոնի հետ կապ չուներ, բայց աշխատեցինք, զարգացրեցինք մեր հմտություններն այնքան, որ հետագայում տարբեր մրցույթներում դափնեկիրներ դարձանք: Մինչ այժմ բեմադրել ենք մոտ 48 ներկայացում: Այս ընթացքում թատրոնում, իհարկե, նաև սերնդափոխություն տեղի ունեցավ: Տարիքով մեծ տիկնիկավարներից երկուսը մահացան, երիտասարդներ եկան և նրանց փոխարինեցին: Հիմա ունենք տիկնիկավարներ, դերասաններ: Ինչպես բոլոր թատրոններում, մեզ մոտ ևս սերնդափոխությունը կատարվում է աննկատ, մեկի փոխարեն մյուսն է գալիս: Այստեղ չեմ կարող չնշել, որ ֆինանսական պայմաններից ելնելով` շատերը թողնում են թատրոնը, մեկնում արտերկիր: Երիտասարդները գալիս են, իրենցից «պատրաստում ենք» տիկնիկավարներ, բայց հետո մի պահ է գալիս, որ ասում են՝ չենք կարող այս պայմաններում աշխատել, և հեռանում են»,-նշում է մեր զրուցակիցը:

Ասում է՝ տարեկան 3-4 բեմադրություն են անում, դրան գումարած տարեմուտի հանդեսի դրամատիկ ներկայացումները: «Երեխաների համար տիկնիկային ներկայացումներն ամենաիսկական տոն են, բայց երեխաների թիվը, ավաղ, գնալով քչանում է: Մեր հիմնական հանդիսատեսը նախադպրոցական տարիքի և դպրոցական՝ մինչև 4-5-րդ դասարանների երեխաներն են: Տեսեք, մանկապարտեզներում այն ժամանակ մինչև 85 երեխա կար, հիմա՝ մինչև քսան: Հանդիսատեսն այդ առումով բավականին կրճատվել է»,-հավելում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Նշում է՝ ժամանակին ներկայացումներով եղել են Հայաստանի բոլոր մարզերում, Երևանում, Արցախում, Թբիլիսիում, Վրաստանի հայաբնակ համայնքներում, արժանացել են տարբեր մրցանակների ու դիպլոմների, իսկ ներկայացումներն էլ ընդգրկվել են լավագույնների շարքում: «Արցախում եղել ենք 1995 թվականից սկսած, երբ այն նոր էր սկսել շունչ քաշել: Շուշիին մի ամբողջ ներկայացում ենք նվիրել: Այնտեղ Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոն կա»,-ասում է Մելիքյանը, հետո երկուսս էլ լռում ենք: Ես հասկանում եմ, որ Շուշիի տիկնիկային թատրոնի մասին պետք է անցյալով գրեմ, իսկ զրուցակիցս էլ հավելում է. «Հիմա Շուշին այլևս մերը չի, որևէ մեկս չգիտի, թե հիմա այնտեղ ինչ է կատարվում»,-հավելում է նա:

1995 թ.-ին Ֆրանսիայում գործող «Բոհեմ» թատրոնի հրավերով, որի ղեկավարը Նարեկ Դուրյանն էր, Վանաձորի տիկնիկային թատրոնը Թումանյանի հեքիաթները ներկայացրել է Փարիզի, Մարսելի, Լիոնի ֆրանսահայ մանուկներին: «Հիմա հնարավոր չէ որևէ տեղ գնալ: Հիմա կարողանում ենք միայն մեծ դժվարությամբ հանդիսատես հայթայթել: Առաջ դպրոցների ուսուցիչները բերում էին երեխաներին ներկայացումներ դիտելու, բայց հետո արգելեցին դպրոցներում տոմսեր տարածելը, հիմա կարող ենք դպրոցներում միայն ազդագիր փակցնել: Այդ դեպքում կարող է, ասենք, 5-6 երեխա գալ ներկայացման: Այդքան երեխայի համար դահլիճի լույսերը միացնես, արդեն տոմսի գինը դուրս կգա: Այս առումով շատ դժվար է աշխատելը»,հավելում է մեր զրուցակիցը:

Ասում է՝ այս ընթացքում լուծվել է թատրոնի դահլիճի վերանորոգման հարցը, փոխվել են աթոռները: Բայց խնդիր է մնում աշխատավարձի ցածր լինելը: «Դերասանները ստանում են նվազագույն աշխատավարձ, զրկված են առողջապահական փաթեթներից: ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո գտնվող հիմնարկների աշխատակիցներն օգտվում են այդ փաթեթներից, բայց մեր թատրոնինը՝ ոչ, քանի որ այն համայնքային թատրոն է, ենթակա է Վանաձորի քաղաքապետարանին: Աշխատավարձերը վճարում է քաղաքապետարանը, իսկ մնացած ծախսերն արվում են եկամուտների հաշվին: Իսկ դա նշանակում է, որ պետք է բավարար հանդիսատես ունենաս, որ կարողանաս, օրինակ՝ կոմունալների կամ էլ այլ տնտեսական հարցեր լուծել: Նախարարության ենթակայության ներքո գործող թատրոններին տրվում է նաև որոշակի գումար այլ ծախսերի համար, իսկ մենք դրանից զրկված ենք»,-եզրափակում է Վանաձորի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Մելիքյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ Ասրյան