«Բարսելոնայի» անդամները մտադիր են խոչընդոտել Մեսսիի՝ «ՊՍԺ» տեղափոխությանը
ՍպորտԻսպանական «Բարսելոնա» ակումբի անդամները բողոք են ներկայացրել Եվրահանձնաժողով՝ արգելափակելու Լիոնել Մեսսիի տեղափոխությունը ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն», հայտնում է Marca-ն:
Ինչպես նշում է թերթը, փաստաթղթում ասվում է, որ բողոքարկման համար հիմք է հանդիսացել «ՊՍԺ»-ի ֆինանսական վիճակը և ակումբի կողմից ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների հնարավոր խախտումը:
«2019/20 մրցաշրջանում «Պարի Սեն Ժերմենի» եկամտի 99%-ը ծախսվել է աշխատավարձերի վրա, մինչդեռ «Բարսելոնայում» այս ցուցանիշը 54% է»,-ասվում է բողոքում:
Բողոքում նշվում է, որ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան չի կարողացել երկարաձգել Մեսսիի պայմանագիրը, նույնիսկ եթե նրա աշխատավարձը կրճատվի 50%-ով՝ այն պատճառով, որ այս դեպքում ակումբի աշխատավարձը կգերազանցեր սահմանված պահանջները:
Ինչպես հայտնի է, հինգշաբթի օրը «Բարսելոնան» հայտարարեց, որ նոր պայմանագիր չի ստորագրի Մեսսիի հետ, ով դարձել է ազատ գործակալ: Կիրակի օրը 34-ամյա արգենտինացին հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ հրաժեշտ տվեց «Բարսելոնային» և ասաց, որ դեռևս համաձայնության չի եկել որևէ ակումբի հետ, իսկ «ՊՍԺ»-ն կարիերան շարունակելու իր տարբերակներից մեկն է: