Հիվանդանոցում թթվածնի խողովակի ճեղքվածքի հետևանքով 9 մարդ է մահացել
ՄիջազգայինՎլադիկավկազի շտապ օգնության կլինիկական հիվանդանոցում 9 մարդ է մահացել՝ թթվածնի խողովակի ճեղքվածքի հետևանքով: Այս մասին «РИА Новости»-ին հայտնել են տարածաշրջանի ղեկավարի մամուլի ծառայությունում և հավելել, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվում է 71 պացիենտ:
«Թթվածնային կայանում վթար է տեղի ունեցել, եղել են թթվածնի խափանումներ: Փաստացի տեղի է ունեցել գետնի տակ գտնվող ամբարի թթվածնի խողովակի ճեղքում, և դադարեցվել է մատակարարումը»,- պատմել է Հյուսիսային Օսիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մենյայլոն:
Նա հավելել է, որ օգոստոսի 10-ից հանրապետության բոլոր հիվանդանոցներում կապահովեն թթվածնի պահեստային մատակարարումը:
Շարունակությունը՝ այստեղ