Երևանի ավագանին 150 հազ. դոլար է հատկացրել պոմպակայան ձեռք բերելու համար
ՀասարակությունԵրեւանի 2021թ. բյուջեից 72,5 մլն դրամ (մոտ 150 հազ. դոլար) է հատկացվել պոմպակայան ձեռք բերելու համար։ Համապատասխան որոշումը օգոստոսի 10-ին ընդունվել է Երեւանի ավագանու արտահերթ նիստում։
Պոմպակայանը կգործի Խանջյան 2/6 հասցեում։ Դրա գործունեությունը կմեծացնի Երեւանի կենտրոնի բուսականության ոռոգման հնարավորությունները։