Հաստատվել է Սիրիայի նոր կառավարության կազմը
ՄիջազգայինՍիրիայի նախագահ Բաշար Ասադը հաստատել է Արաբական Հանրապետության նոր կառավարության կազմը: Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղեկացրել է Սիրիայի SANA գործակալությունը:
Գործակալության տվյալների համաձայն՝ պետության ղեկավարը «ստորագրել է թիվ 208 հրամանագիրը Սիրիայի նոր կառավարություն կազմելու մասին՝ Հուսեյն Առնուսի ղեկավարությամբ»: Ըստ հրամանագրի՝ Ալի Աբդալա Այուբը պահպանել է փոխվարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնը: Ֆեյսալ Միքդադը կշարունակի գլխավորել արտաքին գործերի և վտարանդիների գործերի նախարարությունը, իսկ Քենան Յաղին՝ ֆինանսների նախարարությունը:
Այդ կաբինետը մայիսի 26-ին Սիրիայում անցկացրել է նախագահական ընտրություններ, որտեղ Ասադը ստացել է ընտրողների 95,1 տոկոսի պաշտպանությունը: Հուլիսի 17-ին Սիրիայի ղեկավարը չորրորդ անգամ երդում է տվել որպես պետության ղեկավար՝ յոթնամյա ժամկետով: