Արցախում պատվաստվել է 1318 մարդ. Արցախի ԱՆ
ՀասարակությունԱրցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 12-ի դրությամբ` կատարվել է 1318 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 716, երկրորդ դեղաչափ` 602։
«Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում աշխատանքային օրերին՝ժամը 10։00-16։00-ը
Նախապես պետք է զանգահարել նախընտրած բուժհաստատություն` և գրանցվել պատվաստման համար
Պատվաստումներն անվճար են: