Թունավորման դեպք․ 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
ՀասարակությունԵրեկ, օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիայի» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչներ՝ 42-ամյա Ռուզան Մակարյանը, 85-ամյա Շողիկ Ասատրյանը, 75-ամյա Ֆրիդա Առաքելյանը, 21-ամյա Անուշիկ Բարոյանը, 30-ամյա Մարինե խաչատրյանը, 26-ամյա Հովհաննես Խաչատրյանը, 24-ամյա Գեւորգ Մուրադյանը, 46-ամյա Վարդ Տեփանոսյանը եւ 42-ամյա Մկրտիչ Բարսեղյանը։ Վերջիններս հիվանդանոցում բժիշկներին, ապա ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ թունավորվել են ջրից։
Շարունակությունը՝ այստեղ