«Աստված տա՝ այլևս չկրկնվի». Շոյգու
ՄիջազգայինՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կոչ է արել խուսափել Ռուսաստանում XX դարի 90-ականների բարդ քաղաքական և տնտեսական իրավիճակի կրկնությունից, գրում է lenta.ru-ն:
«Աստված տա, որ դա այլևս չկրկնվի: Դրա համար ապրում և աշխատում ենք », - ասել է ՊՆ ղեկավարը:
Սա քաղաքական գործչի պատասխանն էր այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Պետդումայի առաջիկա ընտրություններին «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակը գլխավորելու որոշման պատճառները: Նա հիշեցրել է, որ հենց 90-ականներին նույնն էր անում: