Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ» «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»


Դատախազությունն օրենսդրական փոփոխություն է առաջարկում

Դատախազությունն օրենսդրական փոփոխություն է առաջարկում ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման և քրեական արդարադատությանն առնչվող այլ ոլորտներում գործնականում դրսևորվող հիմնախնդիրների լուծմանը միտված օրենսդրության կատարելագործման նախաձեռնողական քաղաքականությունը՝ Կառավարությանը ներկայացնելով դրանցից բխող օրենսդրական փոփոխությունների կոնկրետ առաջարկություններ:

Մասնավորապես, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության դատախազական գործառույթի շրջանակներում  ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրության է ենթարկվել անազատության հետ չկապված պատժի դատապարտված անձանց վարքագծի նկատմամբ իրականացվող վերահսկողության ոլորտը:

Պարզվել է, որ գործող օրենսդրական կարգավորումները չեն սահմանում անազատության հետ չկապված պատժի դատապարտված, սակայն պատժի կրումից խուսափելու պատճառով հետախուզվող դատապարտյալին հայտնաբերելու պարագայում այդ մասին դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին՝ պրոբացիոն ծառայությանը հայտնելու պարտականություն: Այդ պատճառով լինում են դեպքեր, երբ հետախուզվող անձն իրավասու մարմնի կողմից հայտնաբերվում է, ներկայացվում է դատարան, սակայն պրոբացիոն ծառայությունը դատապարտյալին հայտնաբերելուց մնում է անտեղյակ։

Այսինքն, հայտնաբերվելուց կամ դատարան ներկայացվելուց հետո դատապարտյալը կարող է չներկայանալ այդ ծառայություն, իսկ վերջինս դատապարտյալին հայտաբերելու վերաբերյալ տեղեկություններ չունենալու արդյունքում չի ձեռնարկում նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համապատասխան միջոցները։ Այլ կերպ ասած՝ օրենսդրական բացի պատճառով առաջանում է իրական ռիսկ, որ դատապարտյալի վարքագիծը կարող է տևական ժամանակ դուրս մնալ պրոբացիոն ծառայության տեսադաշտից, ինչը վտանգում է պատժի նպատակների իրականացման գործընթացը:

Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434.1-րդ հոդվածի համաձայն՝ դատարանն իրավունք ունի հայտարարելու պատժի կրումից խուսափող դատապարտյալի հետախուզում` դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ: Խնդիր է հարուցում նաև այն հանգամանքը, որ օրենսդիրն այս հոդվածում հստակ նշել է «պատիժ» բառը, մինչդեռ վերահսկողությունը պատիժ չի հանդիսանում:

Ելնելով այս խնդիրների լուծման անհրաժեշտությունից՝ ՀՀ գլխավոր դատախազությունում մշակվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդվածում լրացումներ կատարելու օրենքի նախագծի առաջարկություն, որն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն:

Առաջարկվող լրացման համաձայն՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված հետախուզվողին հայտնաբերելուց հետո իրավասու մարմինն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, պարտավոր է վերջինիս ներկայացնել պրոբացիոն ծառայությանը՝ այդ մասին գրավոր հայտնելով դատարանին:

Այդ կերպ կապահովվի ոչ միայն հետախուզվող դատապարտյալին հայտնաբերելու վերաբերյալ պրոբացիոն ծառայության տեղեկացվածությունը, այլ նաև վերջինս հնարավորություն կստանա լիարժեք կատարելու դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողության իր պարտականությունները:

Բացի այդ, առաջարկվել է սահմանել, որ դատարանն իրավունք ունի հետախուզում հայտարարելու ոչ միայն պատժի կրումից, այլ նաև վերահսկողությունից խուսափող դատապարտյալի նկատմամբ, ինչով կվերանա նաև օրենքի եզրույթներից բխող մեկնաբանելիության խնդիրը

Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըՊետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԽմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութ