9 բնակիչ թունավորվել է խմելու ջրից. քրեական գործ է հարուցվել
ՀասարակությունԱրմավիրի մարզի 9 բնակիչ թունավորվել է խմելու ջրից: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից, 2021թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 23:30-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիա ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Արմավիրի մարզի Խանջյան համայնքի թվով 9 բնակիչներ եւ հայտարարել, որ թունավորվել են խմելու ջրից:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով վերոհիշյալ անձանց բնակարաններից կատարվել է խմելու ջրի նմուշառումներ, նշանակվել են դատաբժշկական եւ դատասննդային փորձաքննություններ:
Շարունակությունը՝ այստեղ