Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 1571 գրամ քաշով ոսկյա զարդեր
ՀասարակությունՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ Իջեւան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհին կանգնեցրել են ՀՀ քաղաքացի Հ.Մ-ի կողմից շահագործվող ավտոմեքենան, եւ ուղեւորներ Ն.Ա-ի եւ Կ.Մ-ի մոտ հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցնելու միջոցով հանրապետություն ներմուծված 1571 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ–ից, փաստի առթիվ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսաային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն: Հայտնաբերված 1571 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդերը, որպես մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ, վերցվել եւ ի պահ են հանձնվել մաքսային հսկողության գոտի: