Երկրաշարժ է գրանցվել
ՄիջազգայինՖիլիպինների Մինդանաո կղզու ափերի մոտ 7,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դավաո քաղաքից 145 կմ հեռավորության վրա, օջախը գտնվել է 50 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: ԱՄՆ-ի ցունամիի նախազգուշացման ազգային կենտրոնը ցունամիի սպառնալիք է հայտարարել:
Ավելին՝ այստեղ