Վարչապետի որոշմամբ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով գումար է տրամադրվել ԿԳՄՍՆ-ին
ՀասարակությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 13-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 6-րդ կետի` Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2021 թվականի ինն ամսում հատկացնել 1,685.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված «1195. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային միջոցառումների կազմակերպում» ծրագրի «11001. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն» միջոցառման իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցներից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հուղարկավորության նպաստներ բյուջեից» հոդվածով)»։
Հիշեցնենք, որ նշանավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանը մահացել է հուլիսի 6-ին: