Հնդկաստանում սողանքի հետևանքով 19 մարդ է մահացել
ՀասարակությունՀնդկաստանի Հիմաչալ-Պրատեշ նահանգի Կիննաուր շրջանում սողանք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացածների թիվը հասել է 19-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 15 զոհի մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին:
Հաղորդվում է, որ սողանքը տեղի է ունեցել չորեքշաբթի մայրուղու վրա, ինչի հետևանքով փլատակների տակ մի քանի մեքենա էր հայտնվել, այդ թվում՝ ավտոբուս և բեռնատար: Տեղի իշխանությունների տվյալներով՝ ավտոբուսում 40 ուղևոր է եղել:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ կենտրոնական կառավարությունը պատրաստ է օգնություն հատկացնել տեղի իշխանություններին:
Ավելին՝ այստեղ