Գերմանիան թալիբներին զսպվածության կոչ է արել
ՄիջազգայինԳերմանիայի կառավարությունը թալիբներին, որոնք այժմ վերահսկում են Աֆղանստանը, կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, որպեսզի չվտանգեն մարդկանց կյանքը եւ ապահովեն հումանիտար աշխատանքի հնարավորությունը երկրում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դաշնային կառավարությունը միանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի կոչին եւ պահանջում թալիբներից զսպվածություն ցուցաբերել, պաշտպանել մարդկանց կյանքը, ապահովել մարդասիրական աշխատանքի հնարավորությունը»,- հայտարարել է Զայբերտը:
Բացի այդ, Գերմանիայի նախարարների կաբինետը կողմ է արտահայտվել Թալիբանի հետ կապված միջազգային միասնական դիրքորոշմանը:
«Միջազգային հանդիպումներ կանցկացվեն թալիբների նկատմամբ երկարաժամկետ ռազմավարության վերաբերյալ: Պետք է պարզ լինի, որ մենք թալիբների հետ կապված պատրանքներ չունենք»,- հավելել է նա: