Դավիդ Դավիդյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական
ՍպորտՌուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Խիմկիի» նորեկ Դավիդ Դավիդյանը հրավիրվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու առաջիկա խաղերին, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
23-ամյա հարձակվողն օրեր առաջ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտից» էր տեղափոխվել ռուսական ակումբ:
Դավիդ Դավիդյանը հրավիրվել էր նաև Հայաստանի հավաքականի նախորդ հավաքին, սակայն վնասվածքի պատճառով չկարողացավ միանալ ազգային թիմին:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի առաջիկա խաղերում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ: