Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան


Խորհրդանշական այց՝ հստակ ուղերձներով. Past.am

Վերլուծական

Անկախության հռչակումից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականության համար Արցախյան հիմնահարցը անկյունաքարային նշանակություն ունի՝ հաշվի առնելով, որ հիմնահարցի շուրջ տեղի ունեցող գործընթացները արդեն վաղուց դուրս են Հարավային Կովկասի շրջանակներից ու լայն աշխարհքաղաքական կոնտեքստ են ստացել։ Եվ այս տեսանկյունից Արցախյան հիմնահարցի հանգուցալուծման համար առանցքային կարևորություն ունի միջազգային հանրության և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը։

Ուստի այս հանգամանքը հաշվի առնելով՝ շատ կարևոր է Հայաստանի կողմից միջազգային հանրության հետ գործակցությունը, ինչպես նաև արցախահայության իրավունքների ոտնահարման ու Ադրբեջանի ցեղասպանական գործելակերպի մասին փաստերը միջազգային ամենատարբեր շրջանակների դատին ներկայացնելը։ 

Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիայի սանձազերծումից ի վեր Ադրբեջանը փորձում է Արցախից ջնջել հայկական հետքը՝ հետևողականորեն այնպիսի հատուկ պայմաններ ստեղծելով, որ արցախահայությունը հեռանա իր բնօրրանից։ Դրանից հետո Բաքուն կարող է միջազգային հանրության առաջ իր գործողություններն արդարացնել նրանով, թե Արցախում հայեր չկան, հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը համակերպվել են պարտության հետ։ Այսինքն, եթե Արցախում հայկական բնակչություն չլինի, ապա չի լինի նաև Արցախյան հիմնախնդիր։

Պատահակա՞ն է արդյոք, որ Ադրբեջանը ձգտում է միջազգային հանրությանը ցույց տալ, թե Արցախում չնչին քանակությամբ հայ բնակչություն է ապրում, իսկ այս տրամաբանության շրջանակներում էլ Ալիևը հայտարարում է, թե իբր Արցախում 25 հազար մարդ է ապրում` ո՞րն է 25 հազար մարդուն կարգավիճակ տալու տրամաբանությունը։ 

Եվ Արցախի շուրջ ստեղծված այպիսի իրավիճակի ֆոնին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արցախ ու հատկապես Ամարասի վանական համալիր կատարած այցելությունը յուրահատուկ նշանակություն է ձեռք բերում։ Ի դեպ, թե՛ ընդհանրապես այցը Արցախ, թե՛ հատկապես Ամարաս կատարած այցը իր մեջ շատ մեծ խորհուրդ է պարունակում։ Ամարասը հիմնվել է 4-րդ դարի սկզբում Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից և ավելի հայտնի է դարձել 4-րդ դարի կեսերին, երբ այստեղ է թաղվել Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Գրիգորիս եպիսկոպոսը։

Իսկ 5-րդ դարի սկզբին հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցն Ամարաս է բերում հայոց այբուբենը և այստեղ հիմնում առաջին հայկական դպրոցը։ Դրանից հետո վանական համալիրը դառնում է միջնադարյան Հայաստանի խոշոր կրոնական և կրթական կենտրոններից մեկը։ 

Չնայած դարերի ընթացքում օտար նվաճողների բազմում հարձակումներին՝ վանական համալիրն ամեն անգամ վերականգնվել է հայության ջանքերի արդյունքում ու հասել մինչև մեր օրերը։ Եվ պատմական անցյալը հաշվի առնելով՝ Ամարասը դարձել է հայ ժողովրդի ինքնության պահպանության անառիկ ամրոցներից մեկը՝ իր մեջ ամփոփելով հայության քրիստոնեական և ազգային ակունքները։

Ուստի ստացվում է, որ պատերազմից հետո այցելելով Արցախ ու նոր թափ հաղորդելով Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքներին՝ երրորդ նախագահը միջազգային հանրությանը և Ադրբեջանին ցույց է տալիս, որ արցախահայությունը ոչ միայն մտադիր չէ հեռանալ իր հայրենիքից, այլև ամուր կանգնած է իր հողի վրա և ինչպես ողջ պատմության ընթացքում, այս անգամ ևս պատրաստ է շարունակել իր պայքարը հանուն հայրենիքի և իր ինքնության պահպանության։

Արտակ Գալստյան

Եվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանԱրշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանԹիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներինՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու