ԱՄՆ-ի դեսպանը շարունակում է աշխատել Քաբուլում
ՄիջազգայինՌոս Ուիլսոնը հայտնել է, որ ինքը և ԱՄՆ-ի դեսպանության մյուս աշխատակիցները շարունակում են աշխատել Քաբուլում՝ վտանգի մեջ գտնվող հազարավոր ԱՄՆ-ի քաղաքացիների և աֆղանցիների օգնելու համար:
«Չնայած ստահոդ հաղորդագրություններին, ԱՄՆ-ի դեսպանատան անձնակազմը և ես մնում ենք Քաբուլում ու ջանասիրությամբ աշխատում, որպեսզի օգնենք հազարավոր ԱՄՆ-ի քաղաքացիներին և խոցելի աֆղանցիներին: Մենք շարունակում ենք մեր գործը: Մեր հավատարմությունն աֆղանցի ժողովրդին մնում է անփոփոխ»,- ասվում է դեսպանի՝ Twitter-ում զետեղված հայտարարության մեջ:
Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել է վերջին շաբաթներին՝ կապված խոշոր քաղաքների վրա թալիբների հարձակման հետ:
Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները հաղորդել են, որ խռովարարները վերահսկում են սահմանային բոլոր անցումները: Այդ նույն օրն ավելի ուշ զինյալները հայտարարել են, որ մտել են Քաբուլ և իրենց հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ հեռացել է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»:
Օգոստոսի 17-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է, և պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս: Այս մասին հաղորդել է «РИА Новости»-ն: