Թալիբները «Ալ Քաիդա»-ին ապաստան են տրամադրել Աֆղանստանում. Պենտագոն
Միջազգային«Թալիբան» արմատական շարժումն ընթացիկ տարվա ապրիլ ամսից մինչև հունիսի վերջը շարունակել է «Ալ Քաիդա»-ին ապաստան տրամադրել Աֆղանստանի տարածքում: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը հայտարարել Էր, որ թալիբները թույլ չեն տա «Ալ Քաիդա»-ին և ահաբեկչական մյուս խմբավորումներին գործունեություն իրականացնել Աֆղանստանի տարածքում: «Թալիբան»-ը շարունակել է հարաբերություններ պահպանել «Ալ Քաիդա»-ի հետ՝ ահաբեկչական խմբավորմանը ապաստան տրամադրելով Աֆղանստանում»,- ասվում է Պենտագոնի՝ Կոնգրեսին ներկայացված վերջին եռամսյակային հաշվետվության մեջ:
Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել է վերջին շաբաթներին՝ կապված խոշոր քաղաքների վրա թալիբների հարձակման հետ: Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները և աղբյուրները հաղորդել են, որ խռովարարները վերահսկում են սահմանային բոլոր անցումները: Այդ նույն օրն ավելի ուշ զինյալները հայտարարել են, որ մտել են Քաբուլ և իրենց հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: