Սորոսը, ճնշումների ֆոնին, հրաժարվում է չինական ակտիվների մի մասից. Bloomberg
ՏնտեսությունԱմերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի հիմնադրամը և ԱՄՆ-ից այլ խոշոր ներդրողներ սկսել են ակտիվորեն վաճառել բաժնետոմսերը և հրաժարվել Չինաստանում ակտիվներից: Նրանք վախենում են գումարներ կորցնել տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ Չինաստանի կառավարության ճնշումների պատճառով, գրում է Bloomberg-ը:
Ազդեցիկ օտարերկրյա ներդրողները կրճատում են իրենց ներդրումները չինական ակտիվներում կամ ընդհանրապես հրաժարվում են դրանցից: Սորոսը նվազեցրել է իր ներկայությունը չինական շուկայում, իսկ ARK Invest խոշոր ներդրումային հիմնադրամն այլևս չինական բաժնետոմսերի սեփականատեր չէ:
Marshall Wace-ը՝ աշխարհի ամենամեծ հեջ-ֆոնդերից մեկը, հայտարարել է, որ չինական արժեթղթերի համար ամերիկյան ավանդների անդորրագրեր գնելը ներկայումս չափազանց ռիսկային է:
Այժմ, չինացիների ճնշումների պատճառով, ներդրողները փորձում են փրկել ներդրված տրիլիոնավոր դոլարները: