Ո՞վ է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեդիա պատասխանատուն
Հասարակություն«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսուհետ կկատարի խմբակցության մեդիա պատասխանատուի պարտականությունները։ Այս մասին պատգամավորը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Նա, մասնավորապես, գրել է.
«Սիրելի՛ հայրենիակիցներ, մեդիա ոլորտի հարգելի՛ գործընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ այսօրվանից կկատարեմ խմբակցության մեդիա պատասխանատուի պարտականությունները։
Մեդիա պատասխանատուի պատասխանատվության տիրույթում է հանրության եւ լրատվական գործունեություն իրականացնողների միջեւ խմբակցության հաղորդակցության եւ ընթացիկ աշխատանքների լուսաբանման պատշաճ ապահովումը, ինչը կկատարեմ ամենայն պատասխանատվությամբ։
Շնորհակալ եմ գործընկերներիս վստահության համար»։