Blue Origin-ը դատի է տվել ՆԱՍԱ-ին 2,89 մլրդ դոլար արժողությամբ լուսնային պայմանագրի պատճառով
ՄշակույթԱշխարհի ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերությունը դատի է տվել ԱՄՆ օդատիեզերական գործակալությանը՝ ՆԱՍԱ-ին՝ լուսնային մոդուլի մշակման և ստեղծման պայմանագրի պատճառով, գրում է The Verge-ը՝ մանրամասնելով, որ պայմանագիրը բաժին է հասել Blue Origin-ի մրցակից SpaceX- ին:
Blue Origin-ի հայցը, որը ներկայացվել է ԱՄՆ-ի դաշնային դատարան, «վիճարկում է ՆԱՍԱ-ի առաջարկների անօրինական և անտեղի գնահատումը»:
Blue Origin-ի ներկայացուցիչը հայցն անվանել է «փորձ՝ շտկելու թերությունները» ՆԱՍԱ-ի կողմից ստացված առաջարկությունների գնահատման գործընթացում:
Blue Origin-ը մի քանի ամիս է փորձում է վիճարկել ՆԱՍԱ-ի լուսնային ծրագրին մասնակցելու մրցույթի արդյունքները: Սկզբում հայտեր են ներկայացրել Իլոն Մասկի SpaceX-ը և Dynetics-ը: Արդյունքում, Մասկը հաղթել է, և ՆԱՍԱ-ն ապրիլին 2,89 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել նրա հետ: Պայմանները, ի թիվս այլ բաների, ներառում են երկու վայրէջք Լուսնի վրա: