Ռուսաստանի ԶՈւ թիմը Հայաստանում սկսում է «Խաղաղության մարտիկ» մրցույթի միջազգային փուլի մրցումները
ՀասարակությունՌԴ Զինված ուժերի թիմը պատրաստ է 2021 թվականի «Բանակային միջազգային խաղեր»-ի «Խաղաղության մարտիկ» մրցույթի միջազգային փուլի մեկնարկին: Այս մասին հայտնում է միջազգային խաղերի մամուլի կենտրոնը։
Ընդհանուր առմամբ, մրցույթին կմասնակցեն վեց երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հունաստանի զինծառայողները, ինչպես նաև առաջին անգամ կմասնակցի Կատարի հավաքականը։
Միջոցառումները կանցկացվեն մինչև սեպտեմբերի 1-ը՝ Երևանի, Դիլիջանի և Իջևանի զորամասերի և մարզահամալիրների տարածքում: Բոլոր միջազգային թիմերը կտեղակայվեն Դիլիջանի ճեմարանի տարածքում, որտեղ օգոստոսի 22-ին տեղի կունենա «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի բացումը:
Մրցույթի ծրագիրը նախատեսված է 14 օրվա համար եւ ներառում է «Մարզիկ» ռազմամարզական մրցում, «Պրոֆեսիոնալ» և «Դիպուկահար» մարտական պատրաստության մրցումներ, «Էրուդիտ» ինտելեկտուալ փուլ և գրական-գեղարվեստական ու պարային ստեղծագործական տաղանդների «Կավալեռ» մրցույթ, հայտնում է մամուլի կենտրոնը: