Ջրականի շրջանում հայտնաբերվել է մեկ հայ զոհված զինծառայողի աճյուն
ՀասարակությունՌազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1649 աճյուն:
Ավելին՝ այստեղ