Ադրբեջանցիները մտել են Լիսագորում հայկական ուղեկալ․ Wargonzo
ՀասարակությունԱդրբեջանցիները մտել են Լիսագորում հայկական ուղեկալ։ Այս մասին հայտնում է Wargonzo տելեգրամյան ալիքը վկայակոչելով Արցախի ուժային կառույցներում իր աղբյուրը։ Դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ։
Ըստ ալիքի՝ մի քանի ադրբեջանցի զինվորական երեկոյան ժամին մտել են Լիսագորի շրջանի Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի բաժանմունք և պահանջել հեռացնել ոստիկանական ուղեկալը, որը տեղակայված է մոտակայքում։
«Նշենք, որ դա եղել է ոչ թե զինվորական, այլ հենց ոստիկանական ուղեկալ։ Դրա նպատակը փաստաթղթերի ստուգումն է և մայրաքաղաք մտնող տրանսպորտի գրանցումը։
Հայ ուժայինները պատահարի մասին տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմի անցակետին, որը տեղակայված է ոչ հեռու։
Խաղաղապահների կողմից իրականացվել են անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ և ճանապարհը փակվել է։ Ռուսների բանակցությունների արդյունքում ադրբեջանցիները հեռացել են Լիսագորի տարածքից։
Ավելին՝ այստեղ