Ես վախենում եմ պայմանագրային կայծակնային պատերազմի սցենարից, որի նպատակը նոր տարածքների հանձնումն է. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
ՀասարակությունՆիկոլ Փաշինյանն ունի կոնկրետ սցենար՝ սեփական իշխանության շարունակություն՝ Հայաստանի շահերի հետևողական ոտնահարման միջոցով: «Վաղուց էի ասում: Նա հանձնում է թուրքերին այն ամենը, ինչ ուզում են: Մնացած տարածքը կփորձի մտցնել ռուսական կամ օտարերկրյա պրոտեկտորատի մեջ, և կմնալ իշխանության ղեկին: Սրանք նրա գերխնդիրներն են»,- այս մասին այսօր ասուլիսի ընթացքում պարզաբանեց Աշոտյանը:
Արմեն Աշոտյանը չի բացառում պայմանավորված կայծակնային պատերազմի և տարածքների կորստի տարբերակը: «Ես վախենում եմ պայմանագրային կայծակնային պատերազմի սցենարից, որի նպատակը նոր տարածքների հանձնումն է: Հետո նա կսկսի թափահարել ձեռքերը և ասել՝ «ի՞նչ կարող էի անել, ասում էի՝ գնացեք, կռվեք, դուք չգնացիք: Դե լավ, չէ որ խաղաղ դարաշրջան է, դա էլ կտանք»,- հնչեցրեց Աշոտյանը Փաշինյանի մեջբերումը:
Ավելին՝ այստեղ