Գեղարքունիքի գյուղերից մեկում առվի մեջ 3-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
ՀասարակությունՀայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, այդ օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Գեղարքունիքի կայազորային հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ գյուղերից մեկից իրենց մոտ է տեղափոխվել աղջիկ երեխայի դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 3-ամյա Սաթենիկ Գ.-ն էր:
Ավելին՝ այստեղ