ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100%-ը գրավադրվել է
Տնտեսություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բաժնետոմսերի 100 տոկոսը գրավադրվել է հօգուտ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Ասիական զարգացման բանկի։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հերթական նիստում, որը կայացել է այսօր՝ սեպտեմբերի 1-ին։
Ըստ որոշման նախագծի՝ ՀԷՑ-ը նախատեսում է վարկային միջոցներ ստանալու գործարքներ կնքել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ, ուստի վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով ընկերության բաժնետոմսերը գրավադրվել են որպես հաջորդող գրավ։
ՀԾԿՀ-ն մինչ որոշման կայացումը կառավարությունից հայցել է դիրքորոշում նշված հարցի վերաբերյալ։ Կառավարությունը ևս դեմ չի եղել Հայաստանի էներգետիկ մատակարար ընկերության բաժնետոմսերի գրավադրմանը ու օգոստոսի 27-ին համապատասխան որոշմամբ թույլատրել է գործարքը։