«Բելաջիո» ռեստորանի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորը մահացել է
ՀասարակությունԵրևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի բնակիչ Վահագն Նիկողոսյանը:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, նա հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 25-ին Երևանում «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո, երբ 1 հոգի մահացել էր, իսկ ինքը տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ մահացածներից ով է եղել վարորդը:
Օգոստոսի 25-ին՝ ժամը 02։10-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմացի երթևեկելի գոտում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանը։
Վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։