Արշակ Կարապետյանը պարգևատրել է 44-օրյա պատերազմին մասնակցած բժիշկներին
ՀասարակությունՍեպտեմբերի 2-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած բժիշկների պարգևատրման արարողություն, որին ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան ներկայացուցիչներ, առողջապահական ոլորտի պատասխանատուներ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամանով գերատեսչական մեդալներով են պարգևատրվել պատերազմի ընթացքում բազմաթիվ զինծառայողների և կամավորների կյանքեր փրկած բուժաշխատողներ։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել «սպիտակ բանակի» ներկայացուցիչներին անձնվեր աշխատանքի ու նվիրումի համար, շեշտելով, որ նրանք առանց դադարի շարունակել են ծառայությունը նաև պատերազմից հետո` զինվորներին երկրորդ կյանք պարգևելու և նորից շարք վերադարձնելու համար: