Հայաստանը պատրաստ է սահմանազատմանը և սահմանագծմանը. Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
TVՀաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ ԱԻՆ-ի կողմից այսպիսի կարողություններ ստեղծելը շատ կարևոր է և կարծում եմ՝ այս վարժանքները ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե ժամանակի ընթացքում ինչ կարողություններ ենք մենք ձեռք բերել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Հետաքրքիր է, որ անցած տարվա վարժանքների ժամանակ որոշակի տեխնիկա դեռ չկար, նույնիսկ դրոնների մասով ավելացրել ենք: Դրոնները այս վարժանքներում շատ օգտագործվում է: Այս առումով շատ գնահատելի է կատարված աշխատանքը»,- ասաց նա:
Անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման խնդրին՝ Գրիգորյանն ընդգծեց. «Հայաստանը պատրաստ է սահմանազատմանը և սահմանագծմանը: Մենք այս առումով արդեն հայտարարել ենք: Որևէ աշխատանք այս պահին չի ընթանում, մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին, հուսով ենք, որ Ադրբեջանը ևս դրական կարձագանքի և հնարավորություն կստեղծի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի ստեղծված ճգնաժամը սահմանին ևս հնարավորինս արագ լուծենք»: