ԱՊՀ Խաղեր․ 3x3 բասկետբոլի Հայաստանի հավաքականները մեկնել են Կազան
ՍպորտԿազանում անցկացվող ԱՊՀ երկրների երիտասարդական մարզական խաղերի ծրագրում ներառված է նաև 3x3 բասկետբոլը:
Հայաստանի տղաների և աղջիկների երիտասարդական հավաքականները մեկնել են Կազան՝ մասնակցելու այս մրցաշարին, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Տղաների կազմը՝ Դավիթ Խաչատրյան, Տիգրան Մկրտումյան, Դավիթ Քարամյան, Նարեկ Սարգսյան։
Աղջիկների կազմը՝ Լուսինե Տիտանյան, Մերի Գրիգորյան, Աննա Օհանյան, Շուշան Դանիելյան։
Հավաքականները հանդես կգան Հարություն Եսայանի գլխավորությամբ։