ՌԴ ՊՆ-ն հերքում է Շուշիի ուղղությամբ կրակելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը
ՀասարակությունԼեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը անցած մեկ օրվա ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտում չի հայտնաբերել: Այս մասին տեղեկանում ենք տեղեկանում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկատվական տեղեկագրում: Այսպիսով՝ Ռուսաստանի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը՝ ՊԲ ստորաբաժանումների կողմից Շուշիի ուղղությամբ կրակելու մասին:
«Ռուսաստանցի խաղաղապահների կողմից 27 դիտակետում իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Խաղաղապահները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Շարունակությունը՝ այստեղ