Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 220 մլն-ը
ՄիջազգայինԿորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում կազմել է 220 289 425 մարդ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով Ջոնս Հոփքինսի անվան ամերիկյան ինստիտուտի տվյալներին:
«Քովիդ-19»-ի համավարակի սկզբից ի վեր վիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 4 561 198 մարդ: Ավելի քան 20 մլն վարակակիր ունեցող երկրների թվում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Բրազիլիան:
Կորոնավիրուսով վարակվածների և մահացածների թվով առաջին տեղում է ԱՄՆ-ն, որտեղ հայտնաբերվել է վարակման 39.9 մլն դեպք, իսկ մահացածների թիվը գերազանցել է 648 000-ը:
Վարակվածների թվով երկրորդ տեղում է Հնդկաստանը՝ ավելի քան 32.9 մլն դեպքով: Ասիական երկրում «Քովիդ-19»-ից մահացածների թիվը հասել է 440 500-ի:
Վարակվածների թվով երրորդ տեղում գտնվող Բրազիլիայում համավարակի ընթացքում արձանագրվել է վարակման 20.8 մլն դեպք, մահացել է 583 300 մարդ: