Ֆիզուլիի (Վարանդա) օդանավակայանում վայրէջք է կատարել առաջին ադրբեջանական օդանավը
ՄիջազգայինԱդրբեջանական Airbus A340-500 ուղեւորատար օդանավը, որը պատկանում է «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությանը, որը անվանվել է «Ղարաբաղ», վայրէջք է կատարել Ֆիզուլիի միջազգային օդանավակայանում։ Բացի այդ, նույն օդանավակայանում վայրէջք է կատարել Silk Way ավիաընկերության Boeing 747-400 օդանավը։ Այս մասին հայտնում է «Trend» լրատվական գործակալությունը։
Բաքվից Ֆիզուլի թռիչքը տեւել է 35 րոպե։
Նշենք, որ օդանավակայանում շահագործման է հանձնվել 3000 մետր երկարությամբ եւ 60 մետր լայնությամբ թռիչքավայրէջքային ուղին։
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»