Ուկրաինա – Հայաստան (Մ-21). Բուքմեյքերների կարծիքը
Սպորտ2023թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի երրորդ տուրում Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը կհյուրընկալվի ուկրաինացիներին:
Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում Ուկրաինայի Մ-21 հավաքականին, որի հաղթանակը միջինը ստացել է 1.11 գործակից։ Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմի հաղթանակը գնահատվում է 19.00 գործակցով, իսկ ոչ ոքին՝ 8.90։
Հանդիպումը կանցկացվի սեպտեմբերի 7-ին Կիևի մարզում գտնվող «Կոլոս» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։
Ընտրական փուլի մեկնարկային 2 խաղերում Հայաստանի երիտասարդական հավաքականը 2 անգամ մրցել է Ֆարերյան կղզիների դեմ, տարել մեկ հաղթանակ (2:0) ու կրել մեկ պարտություն (0:2):
Ուկրաինացիները մեկնարկային խաղում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել են սերբերին: H խմբում ընգրկված են նաև Ֆրանսիայի և Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 հավաքականները:
Ֆոտո՝ ՀՖՖ