Աֆղանստանի Նանգարհար նահանգում ձերբակալվել է ԻՊ-ի 80 զինյալ
ՄիջազգայինԱֆղանստանի արևելքում գտնվող Նանգարհար նահանգի իշխանությունները հայտարարել են «Իսլամական պետության» 80 զինյալի ձերբակալման մասին:
«Թալիբները վերջին մի քանի օրվա ընթացքում ձերբակալել են ԻՊ-ի մոտ 80 գրոհայինների», - լրագրողներին ասել է Մավլավի նահանգապետ Մուհամմադ Նադիմը:
Նա հավելել է, որ շարժումը շարունակում է ջանքեր գործադրել ահաբեկիչների դեմ պայքարելու համար:
Իր հերթին, նահանգի բնակիչներից մեկը ասել է, որ թալիբները վերջին երեք օրերի ընթացքում գրոհել են ԻՊ-ի հետ կապված մարդկանց տները, ինչի արդյունքում՝ վեց մարդ է ձերբակալվել: Անցած շաբաթվա ընթացքում թալիբները փակել են վեց կրթական հաստատություններ Ջալալաբադում՝ նահանգի մայրաքաղաքում, որոնք կարող էին կապված լինել ԻՊ-ի հետ, հայտնել է տապալված կառավարության խոսնակը:
Ավելի վաղ շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Նաիմը РИА Новости-ին տված հարցազրույցում ասել էր, որ շարժումը վերահսկում է «Իսլամական պետության» սպառնալիքի հետ կապված իրավիճակը: Շարժման մեկ այլ ներկայացուցիչ՝ Զաբիուլլահ Մուջահիդը ասել է, որ թալիբները թույլ չեն տա, որ «Իսլամական պետությունը» ակտիվանա Աֆղանստանում: