Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»


«Երևանի կենտրոնի սրճարաններով չի կարելի տնտեսական ակտիվություն չափել». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս տարվա 7 ամսվա պաշտոնական տվյալներով, Հայաստանում գրանցվել է 5,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ։ Խոսելով հրապարակվող ցուցանիշներից, անդրադառնալով նաև կառավարության ներկայացրած ծրագրում առկա կանխատեսումներին՝ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշում է, որ, մեղմ ասած, լուրջ չի վերաբերվում ներկայացվող թվերին:

«Հարցն այն է, որ կան իրողություններ, և մենք պետք է ելնենք հենց առկա իրողություններից: Կանխատեսվող ու ակնկալվող ցանկացած տնտեսական աճի դեպքում ընդհանրապես մեկ հիմնական հիմք գոյություն ունի: Խոսքը ներդրումային աղբյուրների մասին է: Այսինքն, ցանկացած ծրագրի, ցանկացած տնտեսական աճի համար ներդրումներ են անհրաժեշտ: Այդ ներդրումները, ըստ էության, գոյություն չունեն: Ինչքան էլ հայտարարեն, թե առաջիկայում բազմամիլիարդանոց ներդրումներ են սպասվում, ինչ-որ բենզալցակայանների կառուցման հետ կապված ներդրումային հոսքեր են ակնկալվում, միևնույնն է, դրանք որակական ցուցանիշներ չեն:

Կառավարության 5 տարվա ծրագրի մեջ նշվել է մշակող արդյունաբերության ոլորտում ինչ-որ ակնկալիքների մասին, խոսք կա այդ ոլորտին 80 մլրդ դրամ հատկացնելու մասին, մինչդեռ տվյալ ոլորտի համար դա չնչին գումար է: Բացի այդ, մատնանշված չեն գերակա ոլորտները. արդյո՞ք այդ ոլորտներն են հաստոցաշինությունը, մեքենաշինությունը, որևէ բան, մեծ հաշվով, պարզ չէ: Ընդամենը գործ ունենք մի փաստաթղթի հետ, որի մեջ նշված են թվեր, բայց չկան ելակետային տվյալներ: Զուտ մասնագիտական առումով շատ բարդ է գնահատել՝ ապագայի հետ կապված ակնկալվող արդյունքներն օրինաչա՞փ են արդյոք, թե՞ ոչ: Ես կարող եմ փաստել միայն այն իրողությունները, որոնք ունենք և որոնք խաթարում են ներդրումային միջավայրը: Առաջինն անվտանգային ճգնաժամն է: Սահմանային, անվտանգային լրջագույն ճգնաժամ ունենք: Այս առումով հարկ է նշել ամենաթարմ օրինակներից մեկը՝ վերջերս թշնամու կողմից մեր ճանապարհները փակելու հետևանքը, երբ Իրանից ապրանքները չէին կարող տեղափոխվել դեպի մայրաքաղաք ու այլ բնակավայրեր: Մեծ հաշվով՝ գործ ունենք ապրանքաշրջանառության կորստի հետ»,ասաց Հայկ Ֆարմանյանը:

Նա նշեց, որ ներդրումներ կատարելու ցանկություն ունենալու համար կարևոր է անվտանգային միջավայր ունենալը, կարևոր են նաև անվտանգ սահմանները, կայունությունն ու բարենպաստ օրենսդրական դաշտը. «Նույն չարաբաստիկ օրինագծերը՝ գույքահարկի, նաև, այսպես կոչված, ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքները, ներդրումային միջավայրը խաթարող օրինագծեր էին, մինչդեռ ներդրումներ ներգրավելու համար պետք է խթանող, խրախուսող քաղաքականություն լինի: Այսօր, երբ հսկայական արտագաղթ կա, պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի կարողանա ՀՀ քաղաքացուն կապել իր հողի հետ: Ներդրումային խթանող քաղաքականություն ասելով՝ ես նկատի ունեմ ներդրումային ծրագրերի մեջ ՀՀ քաղաքացիների ներգրավվածության անհրաժեշտությունը, բայց նման փաստեր մենք չենք տեսնում: Կառավարության ծրագրի մեջ ներդրումային քաղաքականության մասին որևէ դրույթ չկա»:

Վերադառնալով ներկայացվող թվերին ու անդրադառնալով նաև կառավարության ծրագրում ակնկալվող ցուցանիշներին՝ Հայկ Ֆարմանյանը հավելեց. «Երևանի կենտրոնի սրճարաններով չի կարելի տնտեսական ակտիվություն չափել: Տեսեք, թե այսօր մարզերում ինչ է կատարվում: Սահմանամերձ շրջաններում թշնամին նույնիսկ անասուններ է գողանում: Ես չգիտեմ՝ ինչո՞վ ենք չափում տնտեսական ակտիվությունը: Թշնամին տիրացել է մեր ջրային ռեսուրսներին, ունենք սահմանային անվտանգության խնդիր, կոնկրետ չենք կարող մատնանշել նաև, թե որ ներդրողներն են Հայաստան եկել: Եթե այս պարագայում տնտեսական ցուցանիշները չափում են Երևանի սրճարաններով, ցավում եմ, բայց դա որակական ցուցանիշ չի կարող հանդիսանալ: Գուցե ժամանակավոր էֆեկտ տա, բայց հեռահար տեսանկյունից այս առումով լուրջ ցուցանիշներ չենք կարող ակնկալել»:

Վերոնշյալ իրողությունները, որոնց թվում նաև անվտանգային ճգնաժամն է, Հ. Ֆարմանյանի խոսքով, ուղղակի և անուղղակի ազդեցություն ունեն տնտեսության վրա: «Տնտեսական զարգացումը, ակտիվությունը, տնտեսական աճը որոշակի իմաստով բիզնես տրամաբանություն ունեն: Այսինքն, երբ սովորական գործարարը, շահույթ ակնկալելով, ներդրում է իրականացնում, դա հետագայում արտացոլվում է ամբողջ տնտեսության մակարդակով: Լոկալ բիզնեսների արդյունքում տնտեսական աճ է արձանագրվում: Հիմա վերցնենք նույն անշարժ գույքի շուկան, որտեղ լճացած վիճակ է: Ինչո՞ւ անշարժ գույք չի վաճառվում այնպես, ինչպես մի քանի տարի առաջ, որովհետև մարդիկ սպասողական վիճակի մեջ են, ունենք հսկայական արտագաղթ, վերջին ժամանակաշրջանում ներմուծման ծավալները կրճատվել են: Մեծ հաշվով, հրապարակվող, նաև ակնկալվող ցուցանիշներն այդքան էլ չեն արտացոլում իրական պատկերը: Գուցե ժամանակավոր ինչ-որ արդյունքներ արձանագրվեն, բայց գոյություն ունի որակական ցուցանիշ:

Ցավոք, այսօր այդ որակական ցուցանիշները չկան: Որակական ցուցանիշներ արձանագրելու համար, նույն մշակող արդյունաբերությունը զարգացնելու, տնտեսության նման այլ ճյուղեր զարգացնելու համար նախևառաջ կայունություն պետք է լինի, ինչպես նաև անվտանգային ճգնաժամի հաղթահարում և սահմանային անվտանգություն: Ոչ պրոֆեսիոնալ կարծիք հայտնողներ կան, ասում են՝ տեսեք՝ Երևան քաղաքի կենտրոնում ինչ է կատարվում, սրճարանները լիքն են: Կրկին եմ ուզում շեշտել՝ չի կարելի տնտեսական ակտիվությունը Երևանի կենտրոնի սրճարաններով չափել, որակական ցուցանիշ չէ սա:

Գուցե մի քանի ընտանիք օգտվում է այդ բարիքներից, բայց ընդհանուր երկրի մասշտաբով ո՞ր ուղղություններն են զարգանում, որտե՞ղ հեռանկար կա: Եթե խոսում ենք գյուղատնտեսությունից, ապա սահմանային խնդիրներ կան, գյուղացու արոտավայրերը, անասուններն ապահովագրված չեն: Մենք տեսնում ենք, թե թշնամին ինչպես է մի քանի գլխաքանակ խոշոր եղջերավոր կենդանի գողանում: Եթե խոսում ենք մշակող արդյունաբերության զարգացման մասին, ապա այսօր մատնանշված չէ, թե, որպես մշակող արդյունաբերության ճյուղեր, որ ուղղություններն են գերակա»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ հարցերն ու խնդիրները բխում են կառավարության ներկայացրած ծրագրից:

«Տեղեկատվական տեխնոլոգիաներից են խոսում, ասում են՝ ոլորտը պետք է զարգանա, բայց պետությունը պետք է մատնանշի՝ կարո՞ղ է որպես պատվիրատու հանդես գալ, թե՞ ոչ: Եթե պետությունը պատվեր չի տալիս ու չի մատնանշում, թե ՏՏ ոլորտը որ ուղղությամբ պետք է զարգանա, ստացվում է, որ մենք ոլորտը գերակա ենք հայտարարում, բայց մեր ՏՏ ընկերություններն ընդամենը դրսի ընկերությունների պատվերներն են կատարում ու ընդամենը զբաղվածություն են ապահովում: Մեծ հաշվով, այս ոլորտում արձանագրված աճը ևս որակական ցուցանիշ չի հանդիսանում: Այս տեսանկյունից կարող ենք նույնն արձանագրել նաև տարբեր ոլորտների մասին, որոնցում ներկայացվող ցուցանիշները տնտեսության զարգացման առումով լուրջ իրողություն չեն արձանագրում: Եթե մենք խոսում ենք լուրջ տնտեսական աճի մասին, ապա բոլոր ուղղություններով ներդրումային հիմք է անհրաժեշտ:

Մեզ բազմամիլիարդանոց ներդրումներ են անհրաժեշտ, բայց չի մատնանշվում, թե որտեղից ու ովքեր են այդ ներդրողները: Ես չարախնդալով չեմ ասում, բայց եթե անգամ պատկերացնենք, որ հետագայում ՀՀ-ն ինչոր խաղաղության պայմանագիր է կնքելու Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ապա այդ երկրները, միևնույնն է, ՏՏ, մշակող արդյունաբերության ոլորտներում ներդրում չեն իրականացնելու, մրցակից պետություններ են մեզ համար: Ասում են՝ ինչ-որ բենզալցակայաններ պետք է ստեղծվեն:

Լավ, ենթադրենք, մի քանի հարյուր բենզալցակայան գործեց Հայաստանում վրացական կապիտալով, բայց տեղական ընկերություններից մի քանիսը պիտի փակվեն: Ի՞նչ ունեցանք. մեկը մտավ շուկա, մյուսները փակվեցին: Գուցե տեղեկատվության պակաս ունեմ, բայց, հանդիսանալով տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, հետևելով իրավիճակին, ես չեմ տեսնում այնպիսի ոլորտ, որտեղ լուրջ ներդրումային ծրագրեր իրականացվեն: Թող մատնանշեն՝ որո՞նք են այդ ոլորտները, ո՞ւր են այդ ներդրումները: Գեղեցիկ բառերով կարելի է ամեն ինչ ասել, ծրագրեր կազմել և այլն, բայց ներդրումներ, ցավոք, չկան»,-շեշտեց Հայկ Ֆարմանյանը:

Ամփոփելով՝ նա հավելեց. «Այս պահին լրջագույն խնդիրներ կան: Առաջին հերթին անվտանգային ճգնաժամն է, որը անհրաժեշտ է հաղթահարել: Մյուս խնդիրը ջրային ռեսուրսների անվտանգությունն է, այս առումով լուրջ ռիսկեր կան: Առնվազն այս երկու խնդիրը մինչև չլուծվի, ճգնաժամի հաղթահարման, առավել ևս՝ տնտեսության վերականգնման մասին դեռ շատ վաղ է խոսել: Արտաքին գործոններով դատողություններ անելն ու հայտարարելը, թե ինչ-որ աշխուժություն կա, ճիշտ մոտեցում չէ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակով