Հերթական ԺՊ-ն, այս անգամ՝ ֆիլհարմոնիկում
Մշակույթ«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը թափուր է դեռ այս տարվա գարնանից։ Հայտարարված առաջին մրցույթին ոչ ոք հայտ չէր ներկայացրել, այդ թվում՝ 2020թ․ նոյեմբերից տնօրենի ԺՊ-ի պարտականություններն իրականացնող Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։ Թեպետ տնօրենի հավակնորդների թվում շրջանառվում էր այդ ժամանակ նաեւ Արման Ծատուրյանի անունը։
Ինչպես տեղեկացանք, նվագախմբում տնօրենի պարտականությունները ժամանակավորապես այս պահին իրականացնում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, իսկ ԿԳՄՍ նախարարությունից մեզ ասացին, որ հավանաբար առաջիկայում նոր մրցույթ կհայտարարվի տնօրենի պաշտոնի համար։