Ոսկու արժեքը նվազում է
ՏնտեսությունՈսկու գինը հինգշաբթի առավոտյան թույլ կերպով նվազում է դոլարի ամրության հաշվին, մինչդեռ թանկարժեք մետաղի գինը հասել է ունցիայի դիմաց 1.8 հազար դոլարի, վկայում են աճուրդների տվյալները:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.22 տոկոսով կամ 4 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1798.45 դոլար: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.47 տոկոսով եւ կազմել 23.942 դոլար մեկ ունցիայի դիմաց:
Հինգշաբթի առավոտյան ոսկու շուկայում բացասական դինամիկա է նկատվում, քանի որ թանկարժեք մետաղն արձագանքում է դոլարի փոխարժեքին, որի ինդեքսը (դոլարի փոխարժեքն ԱՄՆ-ի հիմնական առեւտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) աճում է 0.1 տոկոսով՝ կազմելով 92.74 կետ: