Եվրամիությունը վեց երկիր է հանել թույլատրված ճանապարհորդությունների ցանկից, այս թվում՝ Հայաստանին
ՄիջազգայինԵՄ իշխանությունները վեց երկիր են հանել կորոնավիրուսային համաճարակի պայմաններում թույլատրված ոչ պարտադիր ճանապարհորդությունների ցանկից: Այդ մասին հաղորդել է «ՏԱՍՍ»-ը ՝ վկայակոչելով ԵՄ խորհրդի հայտարարությունը:
Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Սերբիան, Բրունեյը և Ճապոնիան դուրս են մնացել ցուցակից: Եվրոպական ծառայությունները ժամանակավորապես սահմանափակել են այդ երկրներ մուտքը: Նշվում է, որ «ազատ ուղևորություններ» եզրը ներառում է նաև զբոսաշրջային վիզաները:
Օգոստոսի 30-ին հաղորդվել է նաև, որ արգելվել են նաև Միացյալ Նահանգներից ազատ մուտքը, քանի որ երկրում աճում է կորոնավիրուսով հիվանդների թիվը:
Միացյալ Մահանգներն իր հերթին թույլ է տալիս մուտքը Եվրամիության երկրներից միայն խիստ անհրաժեշտության դեպքում, այսինքն ՝ ընդունում է ԵՄ կողմից առաջարկվող ռեժիմը:
Մինչ օրս ԵՄ երկրներից ազատ ուղևորություններ թույլատրվում են 12 երկրներ, այդ թվում ՝ Մոլդովա, Ուկրաինա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Կանադա, Հորդանան, Բոսնիա և Հերցեգովինա, Սաուդյան Արաբիա, Քաթար, Սինգապուր և Հարավային Կորեա: Վերջերս ցուցակին ավելացվեց նաև Ուրուգվայը: