Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին


«Սառցե գինի». անսովոր ու բավականին թանկ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Սառցե գինին (ֆրանսերեն՝ Vin de glace, իտալերեն՝ Vino di ghiaccio, գերմաներեն՝ Eiswein) թանկարժեք կոլեկցիոն աղանդերային գինի է խիտ համային փնջով և պատրաստվում է որթի վրա սառած խաղողից: ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրիայում և Գերմանիայում բացառապես բնական եղանակով սառեցված այդ խաղողից պատրաստված գինին ընդունված է անվանել «սառցե գինի»: Սառեցումը պետք է լինի առնվազն -7-ից -8 աստիճան ըստ Ցելսիուսի, քանի որ եթե ցուրտը գերազանցում է այդ ցուցանիշը, խաղողը մզելն անհնար է դառնում: Այլ երկրներում որոշ գինեգործներ, մոդելավորելով եղանակային պայմանները, օգտագործելով կրիոգեն արհեստական մեթոդներ, խաղողը սառեցնում են, այսինքն՝ ենթարկում են մեխանիկական սառեցման: Այս դեպքում այդ գինին կոչվում է «սառնարանային գինի»:

Սառցե գինին ունի ալկոհոլի միջին մակարդակ (9-12 %), շաքարի զգալի պարունակություն (150-300 գ / լ) և բարձր թթվայնություն (10-14 գ / լ): Ի տարբերություն ջրի, խաղողի մեջ շաքարավազը և այլ լուծույթները չեն սառչում, ինչի արդյունքում սառած խաղողից քամում են զգալի քիչ խաղողի հյութ: Պատրաստի արտադրանքի չափազանց մեծ աշխատատարության և ռիսկայնության պատճառով «սառցե գինին» շատ ավելի թանկ է, քան այլ գինիները: Այն վաճառվում է ավելի փոքր շշերով` 350 մլ և 200 մլ: 350 մլ գինու պատրաստման համար անհրաժեշտ է 13-15 կգ խաղող, 50 տոննա խաղողից ստացվում է ընդամենը 2 տոննա գինի: Կան որոշակի տվյալներ, որ սառեցված խաղողից գինի պատրաստել են դեռ Հին Հռոմում:

Պլինիոս Ավագը (մ.թ. 23 - 79 թվականներ) գրել է խաղողի որոշակի տեսակների մասին, որոնք չեն հավաքվել ցրտահարությունից առաջ: Պոետ Մարցիալը (մ.թ. 40 102) խորհուրդ է տվել, որ խաղողը որթի վրա թողնեն մինչև նոյեմբեր կամ մինչև այն ցրտից սառչի: Գինեգործության և գինիների վերաբերյալ այլ մանրամասներ չկան: Չի բացառվում, որ այս նկարագրությունները վերաբերում են հենց որթի վրա չորացած խաղողից պատրաստված գինուն, որը հռոմեական ժամանակներում տարածված գինու տեսակ է եղել, և որը պատրաստելու համար խաղողը հավաքել են ուշ՝ չորացած վիճակում: Ամեն դեպքում, այդ մեթոդը համարվում է մոռացված:

Ենթադրվում է, որ առաջին հետհռոմեական սառցե գինին պատրաստվել է գերմանական Ֆրանկոնիայում 1794 թվականին: Սակայն Ռայնգեսենում գտնվող Բինգեն քաղաքի Դրոմերսհայմում սառցե գինու խաղողի բերքի մասին ավելի մանրամասն փաստագրական աղբյուրներ կան թվագրվող 1829 թվականով: Տարին բարենպաստ չի եղել, խաղողը ստացվել է շատ թթվաշ, խաղողագործները բերքը չեն հավաքել, ձմեռը դաժան է եղել, առաջացել է անասնակերի պակաս, և մարդիկ արդեն 1830 թվականի փետրվարին քաղել են որթերին մնացած սառած խաղողը: Երբ նկատվել է, որ այդ խաղողը շատ քաղցր է, դրանից գինի են պատրաստել, որն էլ հենց եղել է «սառցե գինին»: 19-րդ դարի ընթացքում և մինչև 1960 թվականը «սառցե գինու» բերք Գերմանիայում հազվադեպ է եղել:

Փաստագրված է միայն վեց բերք, այդ թվում՝ 1858 թվականին: Ըստ ամենայնի, այդ ընթացքում «սառցե գինի» սիստեմատիկորեն արտադրելու փորձեր քիչ են եղել, և արտադրությունը, հավանաբար, եղել է անսովոր եղանակային պայմանների հազվագյուտ արդյունք: 1961 թվականին են պատրաստվել գերմանական մի շարք «սառցե գինիներ», իսկ հետագա տարիներին այդ գինու ժողովրդականությունն աճել է: Ներկայումս աշխարհում ամենահայտնի և թանկ «սառցե գինին» արտադրվում է Կանադայում (Օնտարիո) և Գերմանիայում: Փոքր քանակությամբ սառցե գինի պատրաստում են նաև Ավստրիայում (Դոնոլանդի մարզ), Խորվաթիայում, Լյուքսեմբուրգում, Սլովենիայում, Չեխիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Չիլիում, Նոր Զելանդիայում, Չինաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածել