Թուրք-ադրբեջական զինուժը նոր սադրանքի՞ է պատրաստվում
Հասարակություն«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է.
Սյունիքի մեր աղբյուրները փոխանցում են, որ սահմանին լարվածությունը խիստ մեծացել է։ Ադրբեջանական զինուժ է կուտալվում Սեւ լճի մոտակայքում։ Զինվորականները տեղեկատվություն ունեն, որ սեպտեմբերի 16-17-ին՝ երբ Ռուսաստանը հիմնովին տարված կլինի խորհրդարանական ընտրություններով թուրք-ադրբեջանական զինուժը պատրաստվում էնոր ռազմական սադրանքի։ Ծրագիրը հետեւյալն է՝ Սեւ լճի հատվածում ճեղքում իրականացնել եւ Արդբեջան-Թուրքիա միջանցքի երազանքը դարձնել իրականություն։ Մեր տեղեկություններով, Ռուսաստանի ռազմական եւ քաղաքական ղեկավարությունը վրդովված է այս հանդգնության վրա եւ փորձում է ամեն գնով կանխել այս ծրագիրը։ Դա է պատճառը, որ շուտափույթ Հայաստան է տեղափոխվել մարտական մեծ փորձ ունեցող հրամանատարը՝ Կոսոբոկովը, Սյունիքում է գտնվում Գյումրիի 102 ռազմաբազայի ղեկավարությունը եւ մեծ քանակի զենք-զինամթերք է տարվել Սյունիք։
Շարունակությունը՝ այստեղ