Վրացի օրենքով գողը մահացել է ռուսական բանտում
ՄիջազգայինՕրենքով գող Նոդար Ջինչվելաշվիլիին մահացած են գտել Ռուսաստանի Վոլոգդա քաղաքի կալանավայրում, հայտնում է «Փրայմ Քրայմ» գործակալությունը:
63-ամյա Ջինչվելաշվիլին քրեական շրջանակներում հայտնի էր «Շոշիա» մականունով:
ԶԼՄ-ների տվյալներով՝ նա Քութայիսիի հանցավոր կլանի անդամ էր: Ջինչվելաշվիլին 7 անգամ դատապարտվել է տարբեր հանցագործությունների համար, այդ թվում՝ գողություն, կողոպուտ, զենք պահելու, չորս անգամ՝ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար:
Վերջին անգամ նա ձերբակալվել էր 2019 թվականին:
Քրեական հեղինակության մահվան պատճառները չեն նշվում: