Հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն
ՀասարակությունԶոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվել են հարավային թևում՝ Հադրութի շրջանում:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկացմամբ` հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1665 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Ավոլին՝ այստեղ