Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահը բացարձակ առողջ է
ՄիջազգայինՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահը բացարձակ առողջ է։ Ավելի վաղ նա հայտնել է կորոնավիրուսով վարակվածի հետ կոնտակտից հետո մեկուսանալու անհրաժեշտության մասին, գրում է Lenta.ru-ն։
«Նախագահը բացարձակ առողջ է»,-ասել է Պեսկովը՝ անդրադառնալով Վլադիմիր Պուտինի առողջական վիճակին։ Նա նշել է, որ Պուտինը ՊՇՌ-թեստ է հանձնել, որը բացասական արդյունք է տվել։
Պեսկովը չի պարզաբանել, թե նախագահի շրջապատից ով է վարակվել, եւ արդյոք նա պատվաստված է։