Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կազմել է 486.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.63 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 572.46 դրամ (նվազել է 3.32 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 672.07 դրամ (նվազել է 1.26 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.72 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Արծաթ՝ 372.71 դրամ, ոսկի՝ 28,099.19 դրամ, պլատին՝ 14,714.56 դրամ: