Իշխանությունը հարցի լուծման փոխարեն հայտարարում է, որ մեր տարածքներն ադրբեջանական են. պետական դավաճանության դասական օրինակ է. Սաղաթելյան
ՔաղաքականՀայաստանում անվտանգության ճգնաժամը հաղթահարված չէ, այն ունենում է նորանոր դրսևորումներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Իշխանություններն ի վիճակի չեն սպասարկել հայ ժողովրդի ու ՀՀ շահերը ու ստեղծված իրավիճակում հարցի լուծման փոխարեն հայտարարում են, որ այդ տարածքները ադրբեջանական են: Դա, ըստ մեզ, պետական դավաճանության շատ դասական օրինակ է», - ասաց Սաղաթելյանը: